29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Տգեղ էր»

 Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանի խոսքով՝ միակ թեման, որի շուրջ վիճում էին եռյակի ներկայացուցիչներն ու իշխանությունները, սահմանադրական բարեփոխումներն էին: «Ասում էին՝ արժե՞ բարեփոխել, թե՞ ոչ, ովքեր դեմ էին շատ լուրջ կռվան ունեին, ԲՀԿ-ն իր դաշնակիցներով բավական լուրջ շարժում էր, ու թվում էր, թե նրանք կկարողանան կասեցնել բարեփոխումները»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա:

«Բայց փետրվարի 12-ին, ինչ տեղի ունեցավ, ցույց տվեց, որ այդ բարեփոխումներն ուշացել են, դա տգեղ է, մարդիկ դրոշներ ու պաստառներ էին կրում, ու հանկարծ բոլորն ասացին, որ դա ներկայացում էր, մենք այդ ներկայացման մեջ դերակատարությունն ենք ունեցել, ու ըստ էության մենք հիմա այլ ենք: Պարզվեց, որ մարդիկ կան, որ բարեփոխումների կողմնակից են»,-նկատեց Արշակյանը:

Միաժամանակ, ըստ նրա, ներքաղաքական վերջին զարգացումներից հետո ապաքաղաքաան հասարակարգը փլուզվեց, ու հիմա առաջանային Սահմանադրությունը կրկին մշակելն ու քննարկելն է: «Այս ամբողջ գործընթացի մեջ բոլորը պիտի մասնակցեն»,-կարծում է նախկին պատգամավորը:

«Բոլոր նրանք, ովքեր ձեռնպահ են մնում, ես նրանց մեղադրում եմ ու համարում դասալիք»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ