21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեք անհրաժեշտ քայլ պետությունը չկորցնելու համար…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեք անհրաժեշտ քայլ պետությունը չկորցնելու համար…

1. Ազգային-պետական ուժերի եւ գործիչների կողմից ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի հստակ ուրվագծում ՝ ՌԴ-ի հետ նոր, ավելի սերտ ռազմական եւ քաղաքական դաշինքի կնքման կուրսի հռչակում, ինչպես նաեւ Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացում։

2. Ավանդական եւ քրիստոնեական արժեքների պաշտպանության կուրսի հռչակում։

3. Այս արտաքին քաղաքական կուրսի ու հոգեւոր արժեքներ կրող ուժերի
համախմբում ՝ «զրո ամբիցիա» սկզբունքով:

Այդ դեպքում նիկոլիզմն էլ կհեռացվի, պետության գահավիժումն էլ հնարավոր կլինի կասեցնել։

Անշուշտ, ազգային պետականությունը պահպանելու համար այս ամենը բավարար չէ, բայց այս քայլերի իրականացումն անհրաժեշտություն է, որը հնարավորություն կտա պետության գահավիժումը կանգնեցնելու համար»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ