19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մենք պարտվելու ենք միշտ,քանի դեռ վախենում ենք անուն առ անուն հիշատակել կենդանի հերոսներին՝ անկախ կուսակցական պատականելիությունից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նահատակված հերոսներին սիրելն ու հարգելը հեշտ է, քանի որ նրանք ոչ մեկին չեն խանգարում։

Կենացներ է՝ ասում ենք ու անցնում։
Նույնքան հեշտ է սիրել կորսված հայրենիքը,քանի որ այն պատասխանատվություն ու ամենօրյա քրտնաջան պայքար չի պահանջում։
Նահատակված հերոսներին խոնարհումս։
Բայց կենդանիները մեղավոր չեն,որ չեն նահատակվել։

Մեր կողքն են նաեւ հայ ազգի կենդանի հերոսները…Արցախ ազատագրած ու Երրորդ Հանրապետություն կառուցած հերոսները։
Նրանցից ոմանք այսօր գերի են Բաքվում։
Մեծն Նժդեհը կարեւորում էր հայ ազգի «մեծ մեռելների» պաշտամունքը։

Բայց մենք պարտվելու ենք միշտ,քանի դեռ վախենում ենք անուն առ անուն հիշատակել կենդանի հերոսներին՝ անկախ կուսակցական պատականելիությունից։
Մի վախեցեք հերոսներին հարգել ու մեծարել կենդանության օրոք…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ