Փաշինյանին ո՞վ ա բերել…Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ գործուղումներից վերադառնամ Երևան, ինչպես միշտ, այցելելու եմ քաղբանտարկյալ ընկերներիս՝ Արմենին, Նարեկին, Մամիկոնին, ու «ոնց ես, ինչ կա»-ից հետո ստանալու եմ նույն հարցը՝ պայքարի առաջիկա անելիքների մասին:
Ու ի՞նչ պիտի իրենց պատասխանեմ: Ասե՞մ, որ երբ իրենք մեր բոլորի փոխարեն նեղության մեջ են, որոշ մարդկանց չհիմնավորված ամբիցիաների պատճառով բան ու գործներս թողած արձագանքում ենք (իսկ շատ հաճախ՝ շան տեղ չենք դնում) «ընդդիմադիրների» ստերին:
Փաշինյանին ո՞վ ա բերել… Հայելու մեջ նայելով՝ այդ հարցը տվեք, տիկնա՛յք և պարոնայք: Ախր շատ լավ գիտեմ, թե որ մեկդ 18-ին ինչ ծանոթ է խառնել Փաշինյանին հանդիպելու համար, որ մեկդ հրապարակի որ մասում է «դուխոոոոոով» գոռացել, որ մեկդ որ ռեստորանում ինչ խմիչք է խմել էտ առիթով, որ մեկդ ինչ նամակ է գրել Փաշինյանին, որ մեկդ ինչ հագած ու անհանգստությունից քրտնելով՝ ինչքան է սպասել իրա ընդունարանում…
Բոլորը գիտեմ:
Մի՛ ստիպեք պատմեմ, թե ոնց այն ժամանակ, երբ մենք փողոցում պայքարում էինք, լուրջ դեմքերով սրճարաններից մեկում «հանդիպումներ» էիք անում «հերթագրվածների» հետ: Պատմե՞մ, թե ինչից էիք խոսում:
Մի՛ ստիպեք, ախպոր պես, մի՛ ստիպեք անցնենք դաշտը մաքրելուն. դրա ժամանակ չի:
Հանրապետականը մի նպատակ ունի՝ իշխանափոխություն՝ իշխանափոխություն հանուն մեր հայրենիքի: Ձեր կեղտոտ խաղերի ժամանակն ու հավեսը չունենք:
Հուսամ՝ կսթափվեք:
Գո՛րծ արեք, իսկ եթե չեք կարողանում, մի՛ խանգարեք»: