25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում արտահերթ ընտրությունների շարժառիթները. Արմեն Աշոտյան

«Բացի նրանից, որ մինչ այս պահը բոլոր ընտրությունները արտահերթ էին, նրանք նաև «աննորմալ» էին։ 2018-ի ընտրությունները հեղափոխական էյֆորիայի, «հարբած» ընտրություններ էին, իսկ 2021-ինը հետպատերազմյան շոկի, «ցավի» ընտրություններ էին»,- սա ՀՀԿ փոխնախագահ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված Արմեն Աշոտյանի պատասխանն է քաղաքացի Գառնիկ Գեւորգյանին՝ «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի շրջանակներում: Գառնիկ Գեւորգյանին հետաքրքրում է՝ կլինի՞ Հայաստանում արտահերթ ընտրություններ, քանի որ վերջին շրջանում բոլորը դրանից են խոսում։ «Հնարավոր արտահերթ ընտրությունների մասին արդեն արտահայտվել եմ։ Դրանց հնարավոր անցկացման որոշումը Հայաստանում չի կայացվելու, այլ դրսի ազդեցության կենտրոններում` ճիշտ այնպես, ինչպես 2021-ին»,-հիշեցնում է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների շարժառիթները տարբեր կարող են լինել. «Օրինակ` օգտվել երկրում հակառուսական տրամադրությունների աճից և ձևավորել առավել արևմտամետ խորհրդարան։ Մյուս պատճառը Փաշինյանի ընկնող վարկանշի պատճառով երկարացնել ներքաղաքական կյանքը, թեկուզ պոտենցիալ կոալիցիայի միջոցով։ Սակայն ամենակարևոր գործոնը հայ-ադրբեջանական պայմանագրի հնարավոր ստորագրումն է, որից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո կազմակերպված արտահերթը կարող է լիկվիդացնել Փաշինյանի կողմից հյուսվող հերթական դավադրությունը և պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021-ին, որի արդյունքները աշխարհում մեկնաբանեցին, որպես հայ ժողովրդի համաձայնությունը անպատվությանը և կզելուն։ Ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա։ Նիկոլի օրոք համապետական բոլոր ընտրությունները մինչ այս պահը միայն արտահերթ էին` 2018-ին, 2021-ին և ահա հիմա ծավալվող քննարկումը։ Սա պետության հիվանդության մասին է խոսում, ընդորում` խորը և համապասիվ հիվանդություն։ Ապացուցեմ կենցաղային օրինակով, պատկերացրեք, որ ձեր տան համակարգիչը սկսում է խախտումներով աշխատել, պարբերաբար «կախել» և դուք մշտապես ստիպված եք այն գոնե կարճատև աշխատացնելու համար restart անել, կամ հոսանքից անջատել-միացնել։ Պարզ է, չէ՞, որ այդ կոմպը այլևս փչացած է, ինչպես Նիկոլի օրոք Հայաստանը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ