26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների կհասնեն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել:

Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը:
Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում` տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են:
Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչություն էր իրականացվել` հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հերթական տարելիցի հիշատակման օրը, ինչից հետո Իրանի ամենամարտունակ միավորումը` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր կետերում:

Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների կհասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ կընդլայնվի:
Միայն կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հարավային
կովկասի վրա, հատկապես Հայաստանի, որի իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը և կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ