28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԲՀԿ-ականները դիմել են. ուզում են դառնալ ՕԵԿ անդամներ

«Այսօր մեր քաղաքական օրակարգում այդ խնդիրը չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն՝ անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները դիմել են ՕԵԿ-ին խմբակցությում ընդգրկվելու համար: «Ընդհանուր առմամբ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ դիմել են՝ «Օրինաց երկիր» անդամագրվելու համար, այդ թվում նաև ԲՀԿ-ից:

Այդ մասին մենք տեղեկատվություն կտանք, ինչ վերաբերում է բուն պատգամավորներին, ապա ՕԵԿ-ի քաղաքական օրակարգում պատգամավորների ներգրավման խնդիր չի դրված, առավել ևս որ առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, և մեր թիմին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց վարկանիշով կկարողանան աջակացություն ցուցաբերել կուսակցությանը, և ցանկացած դիմումներ, որ կլինեն, մանրամասն կքննարկենք ու որոշման մասին հանրությանը տեղյակ կպահենք»,-նկատեց նա:

Ճշտող հարցին, թե այսինքն չեն դիմել ԲՀԿ-ական նախկին պատգամավորները, Շահգելդյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ-որ ասացի, մեր օրակարգում նման խնդիր չկա, իսկ քննարկումներ, որ եղել են ընկերական դաշտում, քաղաքական գործընթացների վերաբերյալ են եղել»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ