28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչ են խոսել դաշնակցականները նախագահ Սերժ Սարգսյանի հետ

«Հրապարակված է հայեցակարգ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված, մենք հրապարակել ենք նաև մեր առաջարկություններն ու առարկությունները հայեցակարգի վերաբերյալ՝ մինչև նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալը անհրաժեշտություն կար, որ մեր առաջարկությունները քննարկվեն նաև հանրապետության նախագահի հետ, այդ քննարկումներն են տեղի ունեցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բաիրեփոխումների հայցեկարգի շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը:

«Գրեթե բոլոր կետերով կա փոխադարձ ընկալում, ավելին՝ մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են, ճանապարհային քարտեզը և ժամկետները դեռ քննարկման փուլում են»,-ասաց Մինասյանը: Նա կարծում է, որ «Դաշնակցության առաջարկներին» անդրադարձ կլինի, որովհետև առաջարկությունները հիմնավորված են. «Դրանից հետո էլ պարզ կլինեն ժամկետների ու բուն տեքստի մշակման փուլերը»,-ասաց նա:

Մինասյանը նկատեց, որ հաճախ սահմանադրական փոփոխությունները ներկայացնում են որպես մեկ ամբողջություն, բայց առանց մանրամասների. «Կենտրոնական տեղում կառավարման համակարգի փոփոխությունն է, այն որ խորհրդարանի ընտրությունների հիմքը 100% համամասնական ընտրակարգն է, այստեղ առարկություն չկա, ժամկետների առումով կան քննարկումներ, որոնք դեռևս վերջնականացված չեն»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ