26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ահա սրանք են այն սպիտակ գենոցիդի արդյունքները, որոնցով վտանգվում է երիտասարդների ապագան․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա սրանք են այն սպիտակ գենոցիդի արդյունքները, որոնցով վտանգվում է երիտասարդների ապագան։

Այսօր առավել քան երբևէ պետք է զգոն լինել, օրվա իշխանությունները բացի հայրենիքը քանդելուց, հանձնելուց, ոչնչացնում են երիտասարդների երազանքները, ապագա կառուցելու նրանց երազանքները։

Թմրանյութերի տարածումը երիտասարդների շրջապատում օր օրի ավելի ահագնացող խնդիր է դառնում:Դպրոցների և համալսարանների շրջակայքում պատերի վրա լույսի արագությամբ շատացող,տելեգրամյան ալիքների «online shop»-երը, որոնց միջոցով ձեռք են բերվում սինթետիկ թմրամիջոցներ, խաղամոլություն,որի պաշտոնական տվյալները ստորև ներկայացնում եմ Ձեզ։
Սրանք խնդիրներ են,որ մենք պետք է լուծենք որպես հասարակություն և որպես պետություն քանի որ այսօր հհ-ն չունի իշխանություն։
Իշխանության աթոռը զավթվել է ազգակործան պատուհասների կողմից և հհ այսօրվա կառավարիչներին չի հուզում ոչ մի խնդիր բացի իրենց միզեռային նեղ անձնական շահից:Սթափվել է պետք, նիկոլիզմը կործանում է մեր պետության բոլոր հիմքերը,բանակ, եկեղեցի,
երիտասարդություն :

Էլ չասեմ , որ անգրագիտությունը ամենաբարձր մակարդակի վրա է անկախությունից ի վեր, ինչն արտացոլում է կրթության վատ վիճակը։
Օրինակներն արտացոլվում են փաստերով։
1119 ատեստացիայի դիմած ոստիկաններից ատեստացիան անցել են 189-ը, որոնց զգալի մասը երիտասարդներ են։
Ահա նման անդունդ է բերել մեզ գործող վարչախումբը նիկոլի գլխավորությամբ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ