Պետություն ու Հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից ` պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտե․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրե; է․
«Ցնցուղի թեմայով կառավարության աշխատակազմի տարածված հերթական ցինիզմը կրկին հիշեցնում է այն ասույթը, որ «բարոյականությունից ամենաշատը խոսում են անբարոյականները»: Կառավարություն կոչվածը վաղուց խփել է այդ ասույթի բոլոր ռեկորդները:
Պետություն ու Հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից` պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտել:
Սրանց պետք է հիշեցնել, որ պետական միջոցները վատնողների, պետությանը «քցողների», խնայողությունները գողացողների ու դրանց վրա աչք փակողների մեղքը դատարանով ապացուցում ու դատում են, ոչ թե թեման վերածում են էժանագին կապիկության` անգրագետ մասսայի ազգակործան բարեհաճությունը գողանալու համար:
Սրանց պետք է նաև հիշեցնել, որ աշխարհում անխուսափելիորեն դատում են նաև այն իշխանություններին, ում կառավարման տարիներին կորցրել են պետության զգալի տարածքներ, տվել են չարդարացված հազարավոր զոհեր, թշնամուն են հանձնվել միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա և զինամթերք, կորցրել են հազարավոր բնակավայրեր, սրբավայրեր, մշակութային ժառանգության օբյեկտներ, ինչպես նաև հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող տնտեսական ահռելի ռեսուրսներ:
Մեյմունություններ անելու փոխարեն` ճիշտը պատմեք ժողովրդին: Ասեք, նաև որ ձեր հանցավոր ու դավադիր քաղաքականության պատճառով, շուտով Հայաստանը կարող է կանգնել նոր ռազմական բախման առջև»: