26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե կապիտուլյանտի հանցագործ ու թալանչի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն ինչ տեղի է ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ` բազմաթիվ անգամներ նախազգուշացրել ենք: Ընդ որում, մեր զգուշացումները մատչելի ու հասանելի են եղել բոլորին: Չի կարող գտնվել մեկը, ով կասի, որ ընդդիմությունից չի լսել Նիկոլի դավադիր գործողությունների ծանրագույն հետևանքների վերաբերյալ նախազգուշացումները: Այս մասին խոսել են նաև բազմաթիվ փորձագետներ, ոչ քաղաքական մարդիկ: Եղավ այն` ինչ եղավ:

Եթե կապիտուլյանտի հանցագործ ու թալանչի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա այն ինչ տեղի է ունենալու առաջիկայում` շատ ավելի դաժան է լինելու: Կրկին խոսում ու բացատրում ենք: Բացատրում ենք` ընդհուպ նկարագրելով սպառնացող վտանգը և դրա դեմն առնելու մեխանիզմները: Այս մասին գրում և խոսում են ոչ միայն հայկական, այլ նաև օտարերկրյա ԶԼՄ-ներն ու փորձագետները:
Այսքանից հետո, 2021թ. Նիկոլ ընտրած կամ դեռևս համակիր ցանկացած մեկն ինձ համար`

կամ պարզապես միամիտ է և ծայրաստիճան անգրագետ,
կամ ինչ-ինչ անձնական խնդիրներից դրդված, գիտակցված կամ անգիտակից եղանակով ծառայում է ապազգային, հակապետական շահերի,
կամ գենետիկայի ճշտման կարիք ունի:

Սա բոլորովին էմոցիոնալ գրառում չէ, ոչ էլ ինչ-որ շրջանակների պիտակավորելու նպատակ: Սա զուտ ազգային անվտանգության հարց է: Այս հարցերի լիարժեք պատկերացումից է նաև կախված պետության հավաքական ճակատագիրն ու ժողովրդի ապագան:

Եթե մի երկրի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև պետությունը, որոշիչ պահերին շարունակ տուժում է նույն հասարակության մի քանի խմբերի տգիտության, միամտության, նյութապաշտության, վախկոտության կամ այլ պատճառներով, ապա տվյալ պետությունը նախ և առաջ ունի ազգային անվտանգության լրջագույն ներքին խնդիր:

Հ.Գ.
Ինձ հաճախ են ասում են, որ հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կամ զոհվածի ընտանիք են, կամ կորցնելով իրենց հարազատին, հայրենիքը, տունը, ունեցվածքը, ազգային արժանապատվությունը` սկսել են խիստ մեղադրել նաև իրենց այն բարեկամներին, ովքեր 2021թ. կրկին Նիկոլ են ընտրել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ