25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փամբուխչյանը տեղավորում է յուրայիններին. Հրապարակ

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին վերջերս ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից, նրա փոխարեն Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։ Հովսեփ Աղազարյանը Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնում նշանակվել էր Ավինյանի դե ֆակտո քաղաքապետության շրջանում։ Սա միակ վարչական շրջանը չէ, որը Փամբուխչյանն իր մտերիմներով է համալրում։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նա 2009-2021 թթ. աշխատել է «Ֆինքա» վարկային կազմակերպությունում, որտեղ նաեւ Փամբուխչյանն է աշխատել, իսկ 2021-ից տեղափոխվել է վերջինիս ղեկավարած ԱԻՆ՝ որպես շենքերի եւ շինությունների գնումների կարգավորման բաժնի ղեկավար, ապա՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ի գլխավոր քարտուղար, իսկ 2022-ից՝ նախարարի խորհրդական:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ