28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Պերմյակովն ու Ավետիսյանների իրավահաջորդները կարող են հանդիպել. Ժամանակ

«Տարբեր գործողությունների հետևանքով Պերմյակով – Ավետիսյանների իրավահաջորդներ հանդիպման հնարավորությունն առկա է, որ փուլում և ինչպես՝ սա արդեն ապագայի հարց է»,- «Ժամանակ» հետ զրույցում ասել է Ավետիսյանների գործով իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նա ասել է, որ ցանկացած դեպքում Պերմյակովը կանգնելու է դատարանի առջև, և Ավետիսյանների հարազատները նրա հետ շփվելու հնարավորություն ունենալու են:

Լուսինե Սահակյանը նաև նկատել է, որ ծանոթանալով գործում առկա փաստաթղթերին այն ծավալով, որը իրենց տրամադրվել է, ներկայացրել են նաև միջնորդություն՝ ներկա գտնվելու նշանակված բազմաթիվ փորձաքննություններին ՝ դատաբժշկական, դատաձգբանական, դատագենետիկական, դատաբջջաբանական և այլն: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում նշանակվել են ավելի քան 4 տասնյակի հասնող փորձաքննություններ։ 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ