06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Գաղտնի ու խորհրդավոր հանդիպում կառավարությունում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. Երեբշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստից հետո կառավարության շենքում հայտնվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը: Նրա վարքից հասկանալի էր, որ Բիբինը շատ կարևոր հարցով հանդիպման է բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նկատելով, որ մեր թղթակիցը լուսանկարում է իրեն, և չցանկանալով այսպես ասած բացահայտվել՝ Բիբինը դուրս է եկել կառավարության շենքից:

Քիչ անց մեզ հայտնի դարձավ, որ Բիբինը կառավարություն է մտել շենքի ետնամուտքից լրագրողների աչքից հեռու: Խորհրդավոր այս հանդիպման վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր թղթակիցը կապ է հաստատել նախ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի, այնուհետև «ՀԷՑ» մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ: Պողոսյանը հայտնել է, որ տեղյակ չէ հանդիպման մանրամասներից: Նատալյա Սարջանյանը հանդիպման նպատակի մասին լրացուցիչ տեղեկություն է հայտնել այն ճշտելուց հետո:

Սակայն երկու օրվա ընթացքում «ՀԷՑ»-ից որևէ պարզաբանում մեր թղթակցին չի տրվել: Ուշագրավն այստեղ, իհարկե, Բիբինի այցը չէ, որպես այդպիսին: Ուշագրավն այն է, որ Բիբինը նախ՝ չի ուզում, որ լրագրողները իմանան իր այցի մասին, և երկրորդ՝ նրա այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում: Ինչո՞ւ»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ