23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանին

2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։

ՀԱՊԿ-ը 2024 թվականի համար նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք տեղի կունենան Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում:

Հատկանշական է, որ Հայաստանը երկրների ցանկում չկա:

Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և տասնվեցերորդ լիագումար նիստի ժամանակ:

Տասմագամբետովը պարզաբանել է, որ վարժանքներին կմասնակցեն Արագ արձագանքման հավաքական ուժերը, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, նյութատեխնիկական ապահովման ուժերն ու միջոցները, հետախուզական, հրամանատարական և վերահսկման մարմինները և ՀԱՊԿ CRRF հատուկ նշանակության ուժերը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ