20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանը մի կողմից խաղաղության մասին է խոսում, մյուս կողմից՝ զինվում, սա ակնհայտ թակարդ է․Ստամբուլահայ խմբագիր

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության մեծ համաձայնագրի» մասին խոսելու ժամանակ չպետք լինի այնքան ժամանակ, քանի դեռ ազատված չեն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիները, գրում է Իրավունքը:

Հայալեզու պարբերականի խմբագրի խոսքերով․

-Անշուշտ, պետք է խաղաղություն հաստատվի երկրեր միջև, բայց Ադրբեջանի, Թուրքիայի ներկայիս կեցվածքով, վերջինիս Ադրբեջանին անվարան աջակցությամբ, անհնարին է հասնել խաղաղության։ Նաև Թուրքիան պետք է Հայաստանի հետ առանձին հարաբերություններ հաստատի, դիվանագիտական հարաբերություններ հաստատի, սահմանները բացի, շրջափակումը վերացնի։ Այն որ հեռու ենք խաղաղության մասին երկխոսելուց փաստում է նաեւ այն, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր բանակը հզորացնել։ Դրա համար քայլեր են պետք նախ։ Սահմաններին պետք է անդորր պահել, իսկ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, այսինքն՝ հակառակն է արվում։

Իսկ, Ադրբեջանը մի կողմից խաղաղության մասին է խոսում, մյուս կողմից՝ զինվում, սա ակնհայտ խաբկանք է, թակարդ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ կովկասյան ժողովուրդները խաղաղ ապրեն, տարակարծությունները երկխոսությամբ լուծվեն, ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի, ո՛չ վրացի, ո՛չ էլ թուրք երիտասարդները զոհ չլինեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ