25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

В7-ի առասպելը ցրել են. ինչքանով է ճիշտ. /Տեսանյութ/

Դեռ երկար ժամանակ տարբեր հետազոտություններով ապացուցված էր մաշկի և մազերի համար կախարդական վիտամինի՝ բիոտինի օգտակար հատկությունները:

Սակայն վերջերս բժիշկները ցրել են մաշկի եւ մազերի համար օգտակար վիտամինի մասին առասպելը:

Health-ի փոխանցմամբ՝ բիոտինով հավելումների ընդունումն անվտանգ է մարդկանց մեծ մասի համար, բայց ապացուցված արդյունավետություն չունի եղունգների, մաշկի եւ մազերի որակի բարելավման հարցում:

Մեծահասակներին օրական անհրաժետ է 30 միկրոգրամ բիոտին, այսինքն՝ վիտամին В7։

Այս քանակությունը շատերը կարող են ստանալ սննդից (լյարդ, ձու, սաղմոն, սերմեր եւ նուշ), բայց 2000-2016թթ. միայն ԱՄՆ-ում բիոտին պարունակող միջոցների օգտագործումն ավելացել է 28 անգամ։

Բիոտինն օրգանիզմում օգնում է սնունդն էներգիայի վերածելուն և նրա անբավարարությունը կապված է մաշկի ցանի, մազաթափության եւ կոտրվող եղունգների հետ։

Բայց բիոտինով հավելումների օգտակարության ուսումնասիրությունները հակասական արդյունքներ են տվել, եւ այժմ դրա արդյունավետության ապացույցներ չկան։

Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ շարունակում են օգտագործել և հավատալ նրա տված օգուտին:

Ավելցուկի դեպքում այն դուրս է գալիս մեզի միջոցով, թեպետև կարող են նկատվել սրտխառնոց, քնի եւ ջրազրկման խնդիրներ։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ