01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Նիստերը՝ գաղտնի ռեժիմով: Փաշինյանն անհանգիստ է. Ժողովուրդ

Իշխող ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես վերջին շրջանում իշխանականների համար սահմանափակումները շատացել են։ Նախ՝ մինչ նիստը սկսվելը, բոլորին ասվում է, որ պարտադիր հեռախոսներն անջատեն, հանձնեն, ավելորդ իրեր չբերեն իրենց հետ:

Բացի սա, կարեւոր հանդիպումներն ու քննարկումները նեղ կազմով են անցնում, ոչ բոլոր ՔՊ-ականներին են տեղեկացնում դրա մասին, որպեսզի արտահոսք չլինի:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հարցին, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս իր թիմակիցներին չի վստահում, նրանցից մի քանիսի հետ է միայն շփվում:

ՔՊ գաղտնի ռեժիմով այս նիստերն էլ հենց փաստում են Փաշինյանի անհանգստությունների մասին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ