20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչու՞ թույլ տվեցիր պատերազմը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ, եթե «2019-ից պարզ էր՝ ԼՂ-ի մասով հայկական երեսուն տարվա խոսույթը փլուզվում է», ինչու՞ նույն 2019-ին Ստեփանակերտում գոռացիր ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչու՞ մերժեցիր համանախագահների կարգավորման առաջարկը։

Ինչու՞ ուլտիմատումներ ներկայացրեցիր համանախագահներին։
Ինչու՞ թույլ տվեցիր պատերազմը։
Ինչու՞ հոկտեմբերի 19-ին մերժեցիր պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկները։
Ինչու՞…

Գոնե լռիր էլի, ի սեր Աստծո։
Դու ո՞նց ես այս մեղքի տակից դուրս գալու,քո մեղքերին արդարացում չկա, ինչքան ուզում ես մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ