23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ալեքսանդր Մանասյանը մեր խեղված կերպարի շտկումը դժվարին, բայց լուծելի խնդիր է համարում

Ճիշտ կլինի, որ այս ամենը քննարկենք վերջին 20 տարիների զարգացումների ֆոնի վրա՝  լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արցախյան հիմնախնդրի եւ վերջինի՝տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին՝ նշեց ՀՀ ԳԱ թղթակից- անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսորԱլեքսանդր Մանասյանը:

՛՛ Վերջին 20 տարում Ադրբեջանը փորձել է ամրագրել այն կերպարը, թե ինքը միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացի է եւ իրավունք ունի պահանջել իր հողերի վերադարձը:  Իսկ եթե միջազգային հանրությունն այդ հարցում չաջակցի, ինքն իրավունք ունի ոչ դիվանագիտական ճանապարհով ազատագրել այդ տարածքները՛՛:

Բաքվում, քաղաքագետի դիտարկմամբ, ուշի-ուշով հետեւում են տարածաշրջանում, հատկապես՝ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին, եվ չի բացառվում, որ նրանց վերջին քայլերը պայմանավորված են հենց դրանով:

Ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Ա. Մանասյանն առաջ է քաշում հնարավոր 2 վարկած: Առաջինն, ըստ նրա, այն է, որ դրանք այդ պետության ինքնուրույն քայլերն են. ՛՛Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը ստուգում է մեր ամրությունը , նաեւ՝ փորձում ամրագրել, որ ինքն իրավունք ունի  ազատագրել իր հողերը՛՛ :

Երկրորդ վարկածով, քաղաքագետի խոսքով, խնդիրն ավելի է բարդանում՝ ՛՛ Այսինքն՝ սա միայն Ադրբեջանում կամ Թուրքիայում մշակված քայլ չէ՛՛, այլ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում:

՛՛ Մեր առաջին նախագահից եկող մտայնությունը՝ թե իբր մենք գրավել ենք Ադրբեջանի տարածքները, առայսօր չի հաղթահարվել՛՛: Քաղաքագետ  Ալեքսանդր Մանասյանը մեր պաշտոնական դիվանագիտության, քաղաքագիտական մտքի եւ լրագրողների առջեւ ծառացած ամենագլխավոր խնդիրը համարում է հայերիս  խեղված կերպարի շտկումը.

՛՛Ուղիղ երկու տասնամյակ է՝ մենք կարգին չենք գործում ադրբեջանական քաղաքականության դեմ՝ թե իբր նա մեր դեմ պատրաստվում է արդարացի պատերազմի: Սա հաղթահարելու համար ճիշտ մշակված բանաձեւեր են անհրաժեշտ, ինչը դժվարին, բայց լուծելի հարց եմ համարում ՛՛,- հայտարարեց Ալեքսանդր Մանասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ