05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Wildberries-ը Հայաստանում մեծ պահեստ կբացի

ԱՊՀ երկրների լոգիստիկայի գծով տնօրեն Մաքսիմ Գուբանովի խոսքերով՝ Wildberries-ը նախատեսում է Հայաստանում մեծ պահեստ բացել՝ 5-7 հազար աշխատատեղով:

Նա վստահ է, որ նախագիծը զգալիորեն կազդի երկրի ողջ լոգիստիկայի վրա և հսկայական հնարավորություններ կբացի տեղի ձեռներեցների համար:

Առևտուրը կդառնա ավելի հեշտ, արագ և արդյունավետ, հետևաբար և ավելի շահավետ:

«Նոյեմբերի սկզբին Երևանում բացեցել ենք տեսակավորման մեծ կենտրոն՝ 7200 քմ մակերեսով, ինչը 3 անգամ ավելի է, քան նախկինը։

Այն տեխնոլոգիական առումով ժամանակակից է, բայց բուն ենթակառուցվածքը դեռ բարելավման կարիք ունի։

Տեղացի գործընկերների հետ մենք վերակառուցել ենք հին խորհրդային շենքը։

Ծրագրվում է կենտրոններ բացել Գյումրիում, Մեղրիում և Վանաձորում, աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Գուբանովը։

Աշխատող անձնակազմի աշխատավարձը 30%-ով բարձր կլինի միջին շուկայական դրույքաչափից, իսկ ղեկավար պաշտոնի դեպքում՝ զգալիորեն բարձր շուկայականից։

Գուբանովը նաև նշել է, որ Ռուսաստանում հայկական ապրանքները հաջողությամբ վաճառվում են։

Մասնավորապես՝ շուկայում պահանջարկ ունեն պարենային ապրանքները, հագուստը (հատկապես մանկական), կոշիկը, անկողնային սպիտակեղենը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ