22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դժվարը մանկությունից հետո նկարիչ մնալն է…

«Աստված Նկարիչ է, և Նրան են փորձում ընդօրինակել բոլոր նկարիչներն առանց բացառության: Նկարիչները նոր գույն կամ նոր պատկեր չեն ստեղծում, նրանք լոկ արտանկարում են այն, ինչ իրենց աչքին է բացահայտվում: Իհարկե, նկարիչները բոլոր մարդկանց պես իրավունք ունեն փոխվելու, բայց Աստված երբեք չի փոխվում:

… Գեղանկարչությունը կույրի զբաղմունք է, քանի որ նկարիչը նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ զգում է: Բոլոր երեխաներն առանց բացառության նկարիչ են, դժվարը մանկությունից հետո նկարիչ մնալն է: Նկարիչն անկեղծության բարձունքի վրա մնալու համար պետք է երեխա մնա, ինչպես Ավետարան է ասում»:

Պաբլո ՊԻԿԱՍՈ – (1881-1973), իսպանական ծագումով ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ: Կուբիզմի հիմնադիրը. ուղղություն, որի մեջ եռաչափ մարմինը կամ առարկան յուրօրինակ շարժաձևով նկարվում է ինչպես միատեղվող հարթությունների շարք: Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի  տեղեկատվության համաձայն՝ նա շուրջ 20 000 գեղարվեստական գործի հեղինակ է, իսկ արվեստի փորձագետների վկայությամբ՝ «ամենաթանկ»նկարիչը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ