25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն անոնս է արել Հայաստանի պետականության կորստյան ցիկլերի մասին

Եթե Ադրբեջանը Հայաստանի հետ կայուն, հարատև խաղաղության է պատրաստվում, Արցախը հայաթափելուց , հսկայական քանակի ռազմական տեխնիկա տիրելուց հետո Ադրբեջանը ինչո՞ւ է շարունակ Հայաստանից նորանոր զիջումներ պահանջում , հակահայկական ագրեսիվ քարոզչություն իրականացնում, , արտերկրից հսկայական քանակի զինտեխնիկա գնում, Հայաստանի սահմանին նոր զորամասեր բացում, զորանոցներ կառուցում, շարունակում իր բանակը վերակառուցել ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Այդ հսկայական ծախսերն արվում են այն դեպքում, որ այս տարի Ադրբեջանի տնտեսական աճը ընդամենը 0,8 տոկոս է , Ադրբեջանում մեծ է աղքատությունը, սոցիալական բևեռացումը։

Նիկոլ Փաշինյանը, և ՔՊ-ական իշխանությունը հինգուկես տարի Հայաստանը տանում են դաժան պարտությունների, հսկայական կորուստների, մեծ զիջումների ճանապարհով, դրանց համար իրենց մեղքը բարդելով <<նախկինների>>, Ռուսաստանի, Հայաստանի ընդդիմության, հայ ժողովրդի վրա։ Քաղաքական անմեղսունակությունն ու անպատասխանատվությունը նոր աղետներ են բերելու։ 2018-ին դրսի մեծ կենտրոնները Հայաստանի ներսում իրենց ազդեցիկ գործակալների միջոցով, թավշյա հեղափոխություն կոչված թատրոնով իշխանության են բերել օտար շահերը սպասարկող իշխանության, որը շարունակում է իրականացնել օտարների ծրագիրն ու օրակարգը, այդ ընթացքով անձնապես հարստանալով։ Առաջիկան բախտորոշ է լինելու ՝կամ լինելու է Հայաստանի ազատագրման համար մեծ պայքար կամ՝ կորցնելու ենք Հայաստան պետությունը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն արդեն անոնս է արել, խոսելով Հայաստանի պետականության կորստյան ցիկլերի մասին։

Ոսկան Սարգսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ