20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արմեն Գրիգորյանի գործով վերջին նիստը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի կունենա լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով թերևս վերջին նիստը։ Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով», – գրել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը կորցրել էր գիտակցությունը։ Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:

Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ