23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մարզպետի նոր «պրոյեկտը». Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, սպառելով տենդերների նկատմամբ հետաքրքրությունը, նոր պրոյեկտ է մտածել:

«Մարզի դպրոցների ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ են հավաքում, որ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում այցելեն պատմական հայրենիք: Սակայն ճանապարհորդությունն ավարտվում է Անիի դիմացի սարալանջին. փշալարերի մյուս կողմից դպրոցականներին ցույց են տալիս պատմական հայրենիքն ու հետ բերում տուն: Թեև բացահայտ չեն ասում, որ այս կրեատիվ նախաձեռնությունը մարզպետինն է, բայց այստեղ առանց նրա իմացության դպրոցներում անգամ հավաքարար չի նշանակվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ