06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հնարավոր է` առաջիկայում Վարդան Օսկանյանը վայր կդնի նաև մանդատը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ թեև ԱԺ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առայժմ միայն հրաժարվել է կուսակցական տոմսից, սակայն չի բացառվում, որ առաջիկայում վայր կդնի նաև մանդատը:

«Մեր տեղեկություններով, ի սկզբանե նա վճռական է եղել տրամադրված, հայտարարել է, որ կդնի մանդատը և կփակի ԲՀԿ-ի էջն իր կյանքում: Դրանից հետո, մինչև համագումարը, տարբեր անձինք փորձել են նրան համոզել՝ չանել դա: 

Օսկանյանը պնդել է, որ հիասթափված է ԲՀԿ-ից և այդ քաղաքական ուժի վրա ծախսել է իր կյանքի 2,5 տարին: Այնուհանդերձ, բանակցություններն արդյունք են տվել, և առայժմ նա հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին ու անգամ հաջողություն մաղթել նորընտիր նախագահին, սակայն մտերիմների շրջանում հայտարարել է, որ դեռ չի հրաժարվել մանդատը վայր դնելու մտքից, պարզապես ժամանակավորապես առկախել է այդ հարցը»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ