14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիի դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ անչափահասի. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ Գյումրիում տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ տասնյակից ավելի գյումրեցիների, սակայն եւ Գլխավոր դատախազությունը, եւ Քննչական կոմիտեն հրաժարվում են հստակ նշել, թե ինչ ասել է «մեկ տասնյակից ավելի», հստակ թիվ չեն նշում, նաեւ չեն հրապարակում մեղադրյալների անուն-ազգանունները:

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մեղադրյալների թվում նաեւ անչափահաս կա: Դա 17-ամյա Սամվել Սարգսյանն է:Նրա հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանը երեկ մեզ հայտնեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքն ի սկզբանե շատ խիստ էր, մեղադրանք էր առաջադրվել միանգամից երկու հոդվածով, ապա մեղադրանքի ծավալը փոխվել է, եւ նա այժմ մեղադրվում է միայն մեկ՝ խուլիգանություն կատարելու հոդվածով: Հանրային պաշտպանը մեզ հայտնեց, թե քանի որ իր պաշտպանյալն անչափահաս է եւ անչափահասնելի դեպքում կալանք կամ ստորագրություն որպես խափանման միջոց չի կիրառվում, դատարանը Սամվել Սարգսյանին հանձնել է ծնողների հսկողությանը»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ