09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սա հսկա համաշխարհային կոյուղի է. Փարիզի քաղաքապետը լքել է սոցցանցերը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն որոշել է X սոցիալական ցանցում իր էջը ջնջել:

Նա սոցիալական ցանցն անվանել է «հսկա համաշխարհային կոյուղի»։ «Ես որոշել եմ հեռանալ Twitter-ից (X):

Twitter-ը… վերջին տարիներին դարձել է տպավորիչ գործիք՝ մեր ժողովրդավարությունները ոչնչացնելու համար… Այս հարթակը դարձել է հսկա համաշխարհային կոյուղի»,- գրել է Իդալգոն X-ի էջում։ Փարիզի քաղաքապետը սոցցանցը և դրա սեփականատեր Իլոն Մասկին մեղադրել է լարվածության և հակամարտությունների սրման մեջ։

Նրա կարծիքով՝ սոցցանցը լայնորեն օգտագործվում է «մանիպուլյացիայի, ապատեղեկատվության, ատելություն հրահրելու, ահաբեկելու, հակասեմիտիզմի և բացահայտ ռասիզմի համար»։

Իդալգոն հավելել է, որ հարթակը համարում է մասնավոր շահերի և հակաժողովրդավարական քաղաքական նախագիծ։

Հիշեցնենք, որ Մասկը նախկինում քննադատության էր ենթարկվել օգտատերերից մեկի հրապարակման տակ արված մեկնաբանության համար, որը շատերը համարում էին հակասեմական հռետորաբանության դրսեւորում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ