23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարաձայնություններ քաղաքական և ռազմական թևերի միջև

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պետք է հրաժարական տա՝ հաջորդ տարվա գործողությունների ծրագրի բացակայության պատճառով,
հայտարարել է Գերագույն Ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ, իշխող «Ժողովրդի ծառա» ուժը ներկայացնող պատգամավոր Մարյանա Բեզուգլայան։

«Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չկարողացավ 2024 թվականի ծրագիր ներկայացնել:

Ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ասիմետրիկ, ոչ սիմետրիկ:

Զինվորականներն ուղղակի ասացին, որ պետք է ամսական առնվազն 20 հազար քաղաքացու տանել»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:

Գերագույն ռադայում Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին քննադատել է Բեզուգլայային` ակնարկելով, որ իրականում նրա խոսքերի հետեիում Զելենսկին է։

Վենիսլավսկին, որին մեջբերում է Novina-ն, ասել է, որ Բեզուգլայի ներկայությունը Ռադայի պաշտպանության կոմիտեում կարող է «վտանգել ազգային անվտանգությանը», և նա անվանել է նրա պահվածքը «անընդունելի»:

Իսկ կոնֆլիկտային իրավիճակում նման հայտարարությունները կարող են ունենալ «ծայրահեղ բացասական հետևանքներ»։

«Ուստի կարծում եմ, որ տիկին Բեզուգլայի նման գործունեությունը, նման պահվածքն անընդունելի է, հետևաբար նրա ներկայությունը հանձնաժողովում կարող է իրական վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը»,- ասաց պատգամավորը։

«Իշխանությունը փոխվելու է» Ուկրաինայում, իշխանության կգան զինվորականները, նման հայտարարություն է արել ուկրաինացի ակտիվիստ Ալեքսանդր Լեմենովը Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով Բեզուղլայի խոսքերը։

«Կիևում իշխանությունն իսկապես կփոխվի, բայց ոչ թե ռուսականի, այլ ռազմականի»,- գրել է Լեմենովը։

Նրա խոսքով, Կիևում ոմանք մոռանում են, որ ճակատը դեռ չի փլուզվել զինվորականների, այլ ոչ թե ժողովրդական պատգամավորների շնորհիվ։ Միաժամանակ նա Ուկրաինայի համար տարածքների կորուստ է կանխատեսել։

Իսկ ահա Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ Սերգեյ Կրիվոնոսը Պրյամոյ հեռուստաալիքի եթերում ասել է.

«Ուկրաինայի բնակչությանը պետք է ճշմարտությունն ասել ճակատում տիրող իրավիճակի մասին։

Անցյալ տարի և այս տարվա առաջին կիսամյակում նրանք խոսում էին հաղթանակի մասին, որ ռուսները ուժասպառ են եղել, որ նրանք այլևս հրթիռներ չունեն, որ տնտեսությունը քայքայվել է, ասացին, այո, նրանք ասացին: <…> Բայց այդ ամենն իրո՞ք եղավ, չէ՞»։

Այսպիսով, Ուկրաինայի քաղաքական ու ռազմական իշխանությունների միջեւ խորը կոնֆլիկտը, որը սպասվում էր, որ մոտ ժամանակներս պայթելու է, կարծես արդեն այդ փուլում է:

Եվ դա հասկանալի է. ճակատի մի շարք հատվածներում, մասնավորապես` Ավդեեւկայում ուկրաինական բանակը լուրջ ձախողումների մեջ է, դա սպառնում է ավարտվել նոր եւ խոշոր տարածքային կորուստներով, եւ այդ ամենի պատասխանատվությունը պետք է կրի կա´մ քաղաքական կա´մ` ռազմական թեւը` հեռանալով արենայից:


Սկզբնաղբյուր՝ iravunk.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ