22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում հեղեղվել են խոշոր քաղաքներ

Միլիեթի փոխանցմամբ՝ Էգեյան և Միջերկրական ծովերը Թուրքիայում ափերից դուրս են եկել:

Արդյունքում հեղեղվել են խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Իզմիրն ու Անթալիան:

Տեղական իշխանությունները հայտարարել են վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։

Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։

Կան զոհեր և տուժածներ։

Մարմարա ծովի ափին գտնվող Չինարջիկ շրջանում հորդառատ անձրևից և փոթորկից հետո ջուրը դուրս է եկել ափերից:

Ծովը հեղեղել է նաև Բուրսա նահանգի Գեմլիք շրջանը։

Օդերեւութաբանության գլխավոր վարչության կանխատեսման համաձայն ՝ ծովի կրկնակի բարձրացման հավանականությունը փոքր է, ջուրը կսկսի նահանջել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ