26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բացի թուրքի ձեռքով գրված պատմությունից, մնացած բոլոր դեպքերում պատմության մեջ դու մնալու ես որպես հողատու եւ կապիտուլյանտ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բացի թուրքի ձեռքով գրված պատմությունից, մնացած բոլոր դեպքերում պատմության մեջ դու մնալու ես որպես հողատու եւ կապիտուլյանտ։

Նիկոլ Փաշինյանն ասում է.«Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է որ ես պատմության մեջ կլինեմ հերթական հողատուն»…
Նախ.դու ՝ ու՞ր,Պապ թագավորն ՝ ու՞ր։

Պապը Ձիրավի ճակատամարտ է հաղթել ու բանակ հզորացրել։
Պապը փաստացի անկախություն է տվել ու ազգային դարձրել Հայ Եկեղեցին՝ դադարեցնելով հայ կաթողիկոսների Կեսարիայում օծվելու պրակտիկան։

Դու ի՞նչ ես արել։
Բանակը գլխատել ես։
Հանձնել ես Արցախը։
5.000 հայ ընտանիքի ճրագ ես մարել։
120.000 հայ մարդու անտուն ու անգերեզման ես թողել։
5 տարում 3 պատերազմ ես բերել ու դեռ մի քանի հատ էլ խոստանում ես բերել։

Դու ավերածության,տգիտության ու քաոսի սիմվոլ ես,Նիկոլ։
Ապագա Հայոց պատմություն գրողները,կլինեն նրանք ապագա Խորենացի՞, Բուզա՞նդ, թե՞՝ Փարպեցի, քեզ ներկայացնելու են որպես հողատու եւ դավաճան»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ