03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ երիտասարդերն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և նրա անվան զորամաս

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին սպարապետի տուն-թանգարան և նրա անվան զորամաս` իրենց հարգանքի տուրքը մատուցելու։

Տուն-թանգարանում այցելուները տեղեկացան Վազգեն Սարգսյանի կենսագրության, անցած ուղու մանրամասների մասին։

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ամեն տարի երիտասարդ հանրապետականները  այցելում են և՜ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, և՜ սպարապետի անվան զորամաս, և՜ «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հանգչում է ՀՀ ազգային հերոսը։ «Մեր երիտասարդները գիտակցում եմ, որ մեզ է վերապահված շարունակելու սպարապետ Վագեն Սարգսյանի հայրենանվեր գործը: Մենք ենք նրա գաղափարի և սկզբունքների հետևորդները: Նման այցելությունները կրում են դաստիարակչական բնույթ։ Կարևոր է, որ մեր երիտասարդները հասկանան, թե հերոսներ ովքեր են դառնում, ինչպես, և հերոսներին ինչպես են մեծարում»,- նշեց Կարեն Ավագյանը։

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը նշեց, որ իրենց այցելությունները Վազգեն Սարգսյանի տուն թանգարան և նրա անվան զորամաս արդեն դարձել են ավանդույթ և երիտասարդները մեծ ոգևորությամբ են մասնակցում այդ միջոցառումներին: «Այս ծրագրերը նպաստում եմ մեր ուսանողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը և ամրապնդում են բանակ-հասարակություն կապը, ինչը շատ կարևոր է մեր օրերում»,-նշեց ուսանողական կառույցի ղեկավարը:

 

Սպարապետի տուն-թանգարանից հետո երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան զորամաս, որտեղ տեղի ունեցավ հայրենասիրական գեղեցիկ համերգային ծրագիր: Ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորները պարգևատրվեցին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ