11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայի արեւելքը երկրաշարժերի մեջ է

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 23-ին երկու երկրաշարժ է գրանցվել: Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում: Մասնավորապես երեք րոպե միջակայքով գրանցված 5.2 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնները եղել են Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:

Նահանգապետ Էրսին Յազըջըն Twitter-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեպքի հետ առնչվող ահազանգեր չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումների պահին բնակիչները շտապել են դուրս գալ իրենց տներից և երկար ժամանակ մնացել են դրսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ