07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Միկա Բաղդասարովի թիկնապահն էլ

Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից:

Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն:

 Մեքենայի համարանիշը բավարար կարող է լինել ոստիկանության համար պարզելու, թե ով է այս անձը և ինչպես և ինչու է նա հայտնվել Բերձորյան ծեծի օրը այդ վայրում: Եթե Արցախի ոստիկանությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է գործարարների թիկնազորի անդամների հետ և վերջիններիս ծեծուջարդը խաղաղ քաղաքացիների հանդեպ բխում է ԼՂՀ օրենքներից, ապա մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ, հարգելի ընթերցող:

Հրապարակումը` Հիմնադիր խորհրդարանի

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ