13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ապշեցուցիչ ցինիզմ. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհը» գրում է. 

Ինչպես հայտնի է, վերջին միտինգում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներառումը արտաքին քաղաքականության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի սխալն էր։

Այս կապակցությամբ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է. «Արտաքին քաղաքականության այս ուղղության արդյունքները հանրահայտ են. 1998-2008թթ. մեկ տասնյակից ավելի երկրներ պետական մակարդակով ճանաչեցին Ցեղասպանության փաստը, սկսվեց հայության համախմբման աննախադեպ գործընթացը, զգալիորեն բարձրացավ Հայաստանի դերը տարածաշրջանում, Թուրքիայի վարչապետը նամակ հղեց Քոչարյանին, փորձելով գոնե ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, ու դա, ինչպես ասում են, լավ օրից չէր:

Համաձայնեք, որ Տեր-Պետրոսյանի ցինիզմը, ինչպեսեւ արդեն շարքից դուրս եկած իր քարոզչամեքենայի ստախոսության աստիճանը ապշեցնում են»,-եզրափակում է թերթը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ