Հոխորտում են, նեղացել են, հաթաթա են տալիս…/վիդեո/
«Ազատամարտիկ կոչվածը սրբություն է, որի նշաձողը այսքան ցածր իջեցրին:Նրանք, ովքեր այդ անվամբ հանդես են գալիս չգիտես էլ ի՞նչ հաշիվներ ունեն ու որտեղ են եղել»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Հացպանյանը անդրադարձավ ազատամարտիկների քաղաքականացված տարբեր խմբավորումներին ու այն փաստին որ անգամ կռվածները կարող են իրար վրա ցեխ շպրտել:
«Ես չեմ պատկերացնում Հայաստանում մի խելքը գլխին մարդ, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միավորի մեջ իբրև ազատամարտիկ ներգրավի: Այդ ամբողջը ցուցադրական՝ վիտրինայի համար էր: Ուղարկում էին ռազմաճակատ իրենց մարդկանց՝ Ծաղիկ Ռուբոյով: Սա խնդալու բան էր»,-ասաց Հացպանյանը:
Հացպանյանը չի վստահում նաև «Երկրապահ»-ին:
Հացպանյանը վիրավորված է զգում այն հանգամանքից, որ ազատամարտիկը իր սոցիալական վիճակից ելնելով իր կռված լինելու հանգամանքը շահարկում է:
«Հիմա հոխորտում են, նեղացել են, հաթաթա են տալիս, լավ են անում՝ ջղայնացել են: Ես էլ եմ ջղայնացել ու չի կարելի չջղայնանալ, բայց դա այնպես չի ինչպես որ պետք է լիներ»,-եզրափակեց Հացպանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: