09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը դարձյալ վարկ է վերցնում ու ավելացնում պետական պարտքը, որն արդեն վաղուց հատել է 10 միլիարդ դոլարի շեմը. Հրապարակ

Հայաստանը պատրաստվում է ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել՝ ավելացնելով Հայաստանի օր-օրի աճող պետական պարտքը։ ՕՊԵԿ-ը նավթ արտադրող երկրների կազմակերպությունն է։
Վարկը Հայաստանին տրամադրվում է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» անվան ներքո, սակայն նույն որոշման նախագծում նշվում է, որ «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։

Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը ճառում է Հայաստանի բյուջեն աննախադեպ ծավալներով մեծացնելու մասին, սակայն իրականում բյուջեով նախատեսված միջոցառումները չեն կատարվում պակասուրդի պատճառով, ուստի Հայաստանը վարկ է վերցնում ու ավելացնում պետական պարտքը, որն արդեն վաղուց հատել է 10 միլիարդ դոլարի շեմը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ