11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փոխհրաձգություն Նուբարաշենում.սպանվել է «երրորդմասցի Լյովիկը»

Henaran.am-ը  քիչ առաջ ահազանգ ստացավ այն մասին, որ Նուբարաշեն  քրեակատարողական հիմնարկի մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Ըստ մեր զրուցակցի դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող մարդկանց  վրա ու փախուստի դիմել:  Դիմակավորների թիկունքից կրակահերթ են բացել մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ: Ականատեսի փոխանցմամբ` հավանաբար երեք մարդ է զոհվել:

Ոստիկանության մամլո ծառայությունից մեզ հայտնեցին, որ դեպքի մասին մանրամասներ կհայտնեն ավել ուշ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ փոխհրաձգության արդյունքում սպանվել է երրոդմասցի Լյովիկը, ով քրեական աշխարհում բավականին լուրջ հեղինակություն էր:

Վերջինս ԶԼՄ-ների  ուշադրության կենտրոնում հայտնվեց օրենքով գող օշականցի Գևորիկի հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ