20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԵԺԿ-ն պահանջում է ազատ արձակել Արմեն Աշոտյանին

Այսօր Բրյուսելում ԵԺԿ քաղաքական ասամբլեան ընդունեց՝ «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» հրատապ բանաձեւը, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։ Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։

Բացի դա, դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին գրավով, տնային կալանքով, եւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) անվանի անդամների երաշխավորությամբ ազատ արձակելը»:
Նույն բանաձեւում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն ու դադարեցնել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները»։

Նաիրա Զոհրաբյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ