23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն բան սկսվել է այն պահից, երբ հրաժարվել է ձայներ տալ ՔՊ-ին

2020 թվականի 44-օրյա պատերազմում դաժան պարտությունից ու Արցախի մեծ մասի կորստից հետո Նիկոլ Փաշինանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին՝ «Ապագա կա» կարգախոսով։ Մինչ Արցախում իրենց տունն ու հողը կորցրած հազարավոր արցախահայեր հայտնվել էին փողոցում ու չգիտեին, թե ինչ ապագա է իրենց սպասվում, երբ Սյունիքի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում թշնամին գրավել էր բոլոր բարենպաստ դիրքերը, որոշ գյուղերում բնակիչների տները հայտնվել էին թշնամու հսկողության տակ, Նիկոլ Փաշինյանը «ռուպրը» ձեռքին շրջում էր մարզերով և ժողովրդին ասում էր, որ ապագա ունենալու համար պետք է ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ իր գլխավորությամբ։ Այս մասին գրում է 168 ժամը:

Այդ ընթացքում, ովքեր դեմ էին արտահայտվում Նիկոլ Փաշինյանին, նրանց նկատմամբ իրականացվում էր ծառայողական կամ քրեական հետապնդում։ 2021 թվականի հունիսի սկզբին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ԶՈւ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, և այդ ժամանակահատվածում կասեցվել է նրանց ծառայողական պարտականությունների կատարումը։ Խոսքը Մեհրաբի և Մեղրիի զորամասների հրամանատարների մասին էր։

Այդ ժամանակ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մեղիի զորամասի հրամանատար գնդապետ Արգամ Գևորգյանը քննադատել է իշխանությունների քաղաքականությունը, մասնավորապես՝ պատերազմից հետո, որ հրաման են տվել ՀՀ Զու ներկայացուցիչներին հետ քաշվել Սյունիքի ռազմավարական դիրքերից և դրանք թողնել թշնամուն։ Դրանից զատ, ըստ նույն լուրերի, Արգամ Գևորգյանը նաև հրաժարվել է ձայներ ապահովել ՔՊ-ի օգտին։ Արգամ Գևորգյանի այս դիրքորոշման մասին իշխանության տարբեր արբանյակներ արագ հասցրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին անմիջապես հետևել է նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսելու գործընթացը։

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, այդ օրերին, այս ամենից բացի, ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել, ինչից հետո Արգամ Գևորգյանը որոշել է սեփական դիմումի համաձայն ազատվել։ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել այն, որ Մեղրու զորամասում եղել է զորամասի հիմնադիր, լեգենդար հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի նկարը։ Մեր հավաստի տեղեկություններով՝ Փաշինյանն Արգամ Գևորգյանից պահանջել է հեռացնել լուսանկարը և ստացել է պատասխան, որ զորամասի հիմնադիրի լուսանկարը զորամասից դուրս չի գա։ Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի ծառայությունը Ա. Գևորգյանի համար հարթ չանցնի, ինչից հետո վերջինս ազատման դիմում է գրել։

Նշենք, որ 2018 թվականից հետո օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսեց վարկաբեկել Արցախյան ազատամարտում նշանակալից դեր ունեցած հերոսներին։ Հավանաբար Ղևոնդ Հովհաննիսյանը ևս իշխանության «ցուցակում» է եղել, և փորձել են Սյունիքում հրամանատարի լուսանկարը հնարավոր բոլոր վայրերից հեռացնել։ Ի դեպ, պատերազմից հետո ամենամեծ դիմադրությունը, որին Նիկոլ Փաշինյանն արժանացել է, եղել է հենց Սյունիքի մարզում, ժողովուրդը չէր ցանկանում, որպեսզի նա այցելի մարզ, իսկ նրա այցի ժամանակ «սյունյաց ողջույններ» հղեցին նրան։

Նիկոլ Փաշինյանի դեմ այդ բողոքի ակցիաների ժամանակ էլ Քննչականը ծանուցում էր ուղարկել հենց Ղևոնդ Հովհաննիսյանի որդուն՝ Խորեն Հովհաննիսյանին, որպեսզի նա ներկայանա ՔԿ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներ իրականացնելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ