29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանաստեղծը հայտնվել է փողոցում. ցնցող իրականության պտուղները

Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը արդեն երկու անգամ կորցնում է իր տունը: 14 հոգանոց ընտանիքով նա հայտնվել է բառացիորեն փողոցում: Բանաստեղծը ելք չի գտնում, ցավի ու հուսահատության շեշտադրումներով հագեցած իր պատմությունը նա պատմեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Առաջին անգամ իր տունը կորցնելուց հետո բանաստեղծը ընտանիքով տեղափոխվում է ԼՂՀ, որտեղ Քաշաթաղի դպրոցում երկար տարիներ ուսուցիչ է աշխատում: 2001 թվականին նա վերադառնում է և բնակություն հաստատում Աբովյան քաղաքում գտնվող ջերմատնային տնտեսության տարածքում: Հովհաննես Ղազարյանի պայմանավորվածություն տարածքի սեփականատեր Արտաշես Սարգսյանի հետ էր, որի մահից հետո սակայն վերջինիս կինը` Մանուշակ Սարգսյանը խախտելով պայմանավորվածությունը փորձում է դուրս հանել այն տնից, որը ըստ բանաստեղծի նա է «տուն»  դարձրել. «Միայն պատեր էին, ես եմ կառուցել այդ տունը: Պայմանավորվածության համաձայն մենք անվճար աշխատել ենք այդ հողում, հետո տունը մեզ պետք է մնար»,-ասաց բանաստեղծը:

Բանաստեղծի փոխանցմամբ 13 տարի իր կինն ու զավակները անվճար աշխատել են 40 հեկտար հողատարածքում:

Գրողների միությունում նույնպես անհանգստացած են բանաստեղծի համար: Այսօր հանդիպանը եկել էին նաև նրա գրական ընկերները`Վանուշ Շարմազանյանը, Արտաշես Արամը և Վարուժան Խաստուրը:

“Խնդիրը ավելի շատ բարոյական հարթության վրա է”,-ասաց Վարուժան Խաստուրը:

Իսկ բանաստեղծ Արտաշես Արամը տեղեկացրեց, որ Հովհաննես Ղազարյանի անվամբ հաշվեհամար է բացվել և ցանկացողները կարող են նյութական օգնություն ցուցաբերել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկին:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ