22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ակնհայտ է, որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակնհայտ է, որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են.

1.Հայկական ատոմակայանի առկայություն:
2. Ռուսական 102-րդ ռազմաբազան ,որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։
3. Հայկական Սյունիքը,որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։
4. Հայկական Արցախը։

Այլեւս ակնհայտ է,որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։

Պարզ է,որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը,
թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։
Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար,ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը:

Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական»,իսկ այժմ «խաղաղության», իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը,որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։

Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է։
Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։
Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ