23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ. Նախարարը` Սնուփ Դոգի համերգի տրամադրություն ունենալու մասին

Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ, այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` պատասխանելով հարցին` կառավարությունը տրամադրություն ունի՞ Սնուփ Դոգի համերգը անելու, այն պարագայում, երբ, ըստ Լեմկինի իսնտիտուտի, Հայաստան ներխուժման վտանգ կա:

«Կառավարությունը գործադիր մարմին է, որը տրամադրություններից զուրկ է ի սկզբանե», – ասաց նա:
Նախարարը լրագրողներին խնդրեց հարցերը ձևակերպել այնպես, որ դրանց պատասխանները հնարավոր լինի տալ:

Լրագրողն էլ վերաձևակերպեց հարցը` ինքը որպես նախարար Սնուփ Դոգի համերգի տրամադրություն ունի՞:

«Դուք կարծում եք, որ պարտադի՞ր է, որ նախարարը տրամադրություն ունենա համերգին գնալու համար, եթե այդպես լիներ` շաբաթական մի քանի անգամ մշակութային միջոցառումների տրամադրություն, դժվարանում եմ գտնել մարդ, որ կունենա», – արձագանքեց Անդրեասյանը:

Հիշեցնենք` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը երեկ ասել էր, որ Սնուփ Դոգի համերգը կազմակերպելը կենսական անհրաժեշտություն է: Նա նշել էր, թե կառավարությունն անում է ամեն ինչ, որ ռեփփերը գա Հայաստան:

Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ