18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Աբրահամյանը կալանավայրում հանդիպել է Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին. Մանրամասներ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մամիկոնը դեռ բռոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերպման նկատառումներով:

Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով սահմանափակում ունի, նրան հանդիպել հնարավոր չէ, երևի իշխանության համար հատուկ վտանգավորություն է ներկայացնում:

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ վատ է միակ կին քաղբանտարկյալի` Տաթև Վիրաբյանի առողջական վիճակը, ում տեսակցությունը իշխանությունը շարունակում է փակ պահել», – գրել է Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ