07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում։

Նայեցի Շահրամանյանի հարցազրուցը։

Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։

Հասկանում եմ և ռիսկերը, և մարտահրավերները։

Չէի էլ ակնկալում, որ նա Չապաևի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։

Բայց…

Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու, աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների բանակը։

Փաստորեն «անընդունելի է,որպեսզի արցախահայերը մասնակցեն Հայաստանում իրականացվող քաղաքական գործընթացներին»։

Դե «մի քաղաքականացրեք», ի՞նչ ասեմ։

Կիսատություն կար մի տեսակ. հարցազրույցն ամբողջական կլիներ, եթե վերջում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնվեր Նիկոլ Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դարակազմիկ որոշման համար։

Ով ինչ ուզում է ասի. փաստ է մի բան՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել և Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։

Ովքեր այլ բան կպնդեն, կամ նիկոլիստ են, կամ քաղաքական անմեղսունակ, կամ էլ՝ իրականության հետ կապերը խզած էակներ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ