22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու իրականացվի դելիմիտացիա. Արարատ Միրզոյան

Հարավային Կովկասում արժանապատիվ խաղաղության համար կենսական անհրաժեշտություն է ապահովել ուժի կիրառման ու այլատյաց քաղաքականության բացառումը, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին։ Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, ավելի քան 100 հազար հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար բռնի տեղահանվել, լքեցին իրենց պատմական հայրենիքը ու, որպես փախստական, ապաստան են գտել Հայաստանում», – նշեց նա։

ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից։

Դա, ըստ Միրզոյանի, հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության։

«Դա հնարավոր է, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանչումն ու իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա», – նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Միրզոյանի խոսքով՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար կարևոր է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրումը, նաև ԼՂ-ում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ