08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի շահերի դեմ պայմանավորվողը մշտապես գործարկում է նույն պլանը․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի շահերի դեմ պայմանավորվողը մշտապես գործարկում է նույն պլանը։

Երբ ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս դիտավորության արդյունքում ծագած հերթական ողբերգության շոկից, փորձում իրավիճակ շտկել, նրանց մի անգամից առաջարկվում է մեկ այլ, ավելի մեծ արհավիրքի սցենարը։ Գործողությունների այս հաջորդականությունն արդեն կանխատեսելի է։ Սակայն, մի բան է կանխատեսելը, լրիվ այլ բան կանխելը։

Ամեն անգամ երկրում համերաշխության ու կայունության վերականգնման փորձերը հանդիպում են թշնամու հետ սինխրոն աշխատող «համառ դիմադրությանը»։ Այդ դիմադրության ճանապարհին հատվում են բոլոր ազգային ու պետական գծերը՝օգտագործելով թշնամական ներուժը, արտաքին ագրեսիան և դրա վտանգը։

Մեզ առաջարկվող այս սխեման քանդել է պետք՝ մեր պայքարի ընդհատման արդարացում չդարձնելով «համառ դիմադրության» առկայությունը։ Մեր պայքարի ամբողջականության համար ելակետ և ուղենիշ պիտի լինի այն, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական մեծ ախորժակի հետ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ