22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին. մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Մեհրդատ Բազրփաշ

Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», – նշեց նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։

«Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», – ընդգծեց Բազրփաշը։

Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։

«Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը», – հավելեց իրանցի նախարարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ