22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն, պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

Ըստ օրենքի՝ հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն: Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները նաև արարողակարգային նվերները իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին:

Սակայն չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ պետությունը, դառնալով գույքի սեփականատեր, չօգտագործի իրեն անցած գույքը և չիրականացնի դրա օտարմանն ուղղված որևէ գործողություն, քանի որ նման պարտականություն չունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե թեման բավական բարդ է։

«Բազմաթիվ խնդիրների ու բարդությունների ենք հանդիպել համակարգը մշակելիս։ Ի սկզբանե թեմա կար, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, բայց արձանագրեցինք, որ դրա հետ պետության պատմությունը ցաքուցրիվ կանենք ու որևէ հետագիծ չի մնա, նաև այլ խնդիրների էլ ենք բախվում, բայց մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն ու բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է սահմանել, թե ինչ է նվերը։

«Եթե ինչ-որ մեկն եկավ ու ասաց՝ «վայ, հետս բերել եմ իմ գրած գիրքն ու բրոշյուրը, ուզում եմ նվիրել ձեզ», գիրքը կարելի՞ է վերցնել, թե՞ չէ։ Այնքան հարցեր կան, որ ամիսներով, նույնիսկ տարիներով քննարկում ենք, պետք է բոլոր դեպքերը կարողանանք սահմանել», – նշեց նա։

Վարչապետն ասաց, թե մի բան ակնհայտ է՝ պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն, պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի։

«Պետք է դա դառնա մեր կյանքի ամենօրյա ընկալումը, պետք է կարողանանք ապրել այս կանոններով», – հավելեց նա։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե շատ են դեպքերը, երբ երկու երկրների պաշտոնյաներ նվերներով են փոխանակվում, օրինակ՝ գինիով, այդ դեպքում ի՞նչ է արվելու։

«Գինին պաշտոնյան պետք է չխմի ու չօգտագործի, պետք է տան Պետական գույքի կառավարման կոմիտեին», – կատակեց Փաշինյանը։ Հետո հավելեց. «Կատակը մի կողմ, բայց կարող ենք գինու, կոնյակի ֆոնդեր ստեղծել, թող մնան, կարող է օգտագործվեն արարողակարգային այլ միջոցառման ժամանակ, թող 200 տարի այդ գինիները կուտակվեն, սա կարևոր սիմվոլ է ու պետք է կարգավորել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ