Ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները, այդ թվում՝ երեխաների. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձել է կապ հաստատել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, սակայն՝ ապարդյուն։
«Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել, բայց արձագանք չենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանասյանը։
Նա նշեց, թե Ադրբեջանում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում խախտվում են։
«Ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ թե՛ պետական մակարդակում, թե՛ քաղաքացիների կողմից»,- ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը։
Նա ասաց, թե անհնար է երաշխավորել, որ Ադրբեջանում կկայանա գործերի արդար քննություն։
Մանասյանը հայտարարեց, թե առաջինն է ահազանգել, որ ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները։
«Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- ասաց ՄԻՊ-ը՝ նշելով, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին, նաև անգլերենով զեկույց է հրապարակել, որը ներկայացվել է նաև Հաագայի դատարան